Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխան խաղերից հետո դժվար է մտնում նոր տիրույթ՝ դպրոց

Երեխան խաղերից հետո դժվար է մտնում նոր տիրույթ՝ դպրոց

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային և մանկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երեխաների մեծ մասը մի քանի ամիս դպրոց գնալուց հետո հրաժարվում է սովորելուց, հաճախ ունենում է գիշերամիզություն, հաճախ է դասի ընթացքում դուրս գալիս դասարանից, և սա վկայում է այն մասին, որ կան հոգեբանական խնդիրներ: 

 

«Երեխան դժվար է ընկալում խաղերից հետո միանգամից նոր տիրույթ՝ դպրոց մտնելը: Շատ դեպքերում ուսուցիչները կամ ծնողները չեն հասկանում դա և ստիպում են երեխային սովորել: Դա ավելի է դժվարացնում գործը»,- ասաց նա:

 

Վերջինս ընդգծեց, որ կան փորձված դասվարներ, ովքեր կարողանում են երեխայի հետ լեզու գտնել, լինել ոչ թե ուսուցիչ, այլ հոգեթերապևտ: Հակառակ դեպքում սովորելու հանդեպ առաջանում են ֆոբիաներ, երեխան դժվար է հարմարվում շրջապատին, չի ուզում դպրոց գնալ. «Ուսուցումը երեխային թվում է բռնություն, որը փաթաթված է նրա վզին, և ազատում չկա: Պետք չէ միանգամից դասեր կուտակել երեխայի գլխին, պետք է թույլ տալ, որ երեխան ընկալի անցածը, հետո նոր դասեր սովորի»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ